2 հունիսի 2020 - 12:58 AMT
Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցում քննարկել են կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակն ու մտքեր փոխանակել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ։

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել Բելառուսի նախագահի նախաձեռնությամբ:

Զրուցակիցները միմյանց ներկայացրել են երկու երկրում տիրող իրավիճակը, փոխանակվել ձեռնարկված քայլերի և ձեռք բերված փորձի մասին տեղեկատվությամբ:

Զրույցի վերջում նախագահ Լուկաշենկոն շուտափույթ ապաքինում է մաղթել վարչապետ Փաշինյանին և նրա ընտանիքին՝ հույս հայտնելով, որ շուտով հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային համաճարակը և, ինչպես նախկինում, դեմ առ դեմ հանդիպել:

Ընթերցեք նաև․ Լուկաշենկո․ Փաշինյաններ ու Զելենսկիներ Բելառուսում չկան