ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածներից ծանր վիճակում է 391 մարդ, ծայրահեղ ծանր՝ 59։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա տեղեկացրել է նաև, որ թոքերի օդափոխության սարքին միացված է 15 անձ։
Ըստ Թորոսյանի` վտանգավոր միտում է նկատվում․ նոր դեպքեր են գրանցվում տարբեր արտադրամասերում։
Նա նշել է նաև, որ ախտորոշված դեպքերի միայն 15-20 տոկոսի հոսպիալացման անհրաժեշտություն կա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով տեսակապով է միացել նիստին, հայտարարել է՝ խնդիրն այն է, որ առողջապահական համակարգը կարողանա սպասարկել բոլոր քաղաքացիներին։
Սակայն, վարչապետն ավելի մեծ խնդիր է համարում սահմանափակումների պահպանումը։
Հայաստանում հունիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 11,221-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 697-ով: Մահվան ևս 15 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 9-ը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 176 դեպք կա, այլ պատճառով՝ 68։
Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 63,459 անձ։