5 հունիսի 2020 - 11:52 AMT
Փաշինյան․ Շնորհակալ եմ Անանյանին, հուսամ՝ նրա արած փոփոխությունները կխորանան

Ազգային ժողովում 2019 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար եղանակով շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախագահի պաշտոնից հրաժարական ներկայացրած Դավիթ Անանյանին։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դավիթ Անանյանին այս ընթացքում կատարած աշխատանքի համար։ Կարծում եմ՝ ՊԵԿ-ում և ընդհանրապես համակարգում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում, և հույս ունենք, որ բովանդակային փոփոխությունները, որոնք սկսվել են պարոն Անանյանի պաշտոնավարման ընթացքում, ավելի կխորանան և ընդգրկուն կդառնան», - ասել է նա։

Հունիսի 4-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել՝ շնոհակալությւոն հայտնել վարչապետ Փաշինյանից։ Անանյանն այդ պաշտոնին էր նշանակվել 2018-ին՝ հեղափոխությունից հետո։