5 հունիսի 2020 - 12:34 AMT
Արցախում 69 քաղաքացի է մեկուսացած

Արցախում կորոնավիրուսի առկայության կասկածով մեկուսացած է 69 մարդ, ընդհանուր թեստավորումների քանակը 1131 է, հայտնում է երկրի տեղեկատվական շտաբը։

Վարակը հաղթահարել է ևս 3 քաղաքացի, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Համավարակի բռնկումից ի վեր Արցախում կորոնավիրուսով վարակը հաստատվել է 57 քաղաքացու մոտ, որից 31-ն արդեն առողջացել է, 26-ի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Մահվան ելքով դեպքեր չեն գրանցվել։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախի առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի Ասկերանի շրջանային բաժնի մասնագետները թեստավորման համար նմուշառում են իրականացրել Ռուսաստանի Դաշնությունից ժամանած և մեկուսացված քաղաքացիներից: