6 հունիսի 2020 - 11:09 AMT
Էդվարդ Հովհաննիսյանը՝ ՊԵԿ նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում:

Նշանակումից հետո ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը շնորհավորել է Հովհաննիսյանին ու իր զորակցությունը հայտնել։

Հունիսի 4-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Անանյանն ազատման դիմում էր գրել վարչապետի հետ կադրային տարաձայնության պատճառով։ ՊԵԿ-ից ավելի վաղ հայտնել էին, թե նա նախընտրել էր ինքը հեռանալ, քան հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին։