6 հունիսի 2020 - 11:24 AMT
Մարզպետ․ Լոռիում վարակվածների կեսը «Գլորիա» ֆաբրիկայից են

Լոռու մարզում կորոնավիրուսով վարակված 251 մարդուց 135-ը «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են, հայտարարել է մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

Նա հայտնել է, որ նման թիվ ստացվել է «Գլորիա» ֆաբրիկայի 197 աշխատակցի թեստավորման արդյունքում:

«Լավացածների թիվը 67 է: Մեկուսացված է 621 մարդ: Ունենք 1 մահվան դեպք: Այս ցուցանիշները հղի են վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով»,- գրել է նա՝ հորդորելով հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։

Հայաստանում հունիսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել է 12,364-ի։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 190 դեպք կա, այլ պատճառով՝ 69։ Առողջացածների ընդհանուր թիվը 3720 է։