22 հունվարի 2009 - 17:02 AMT
AAA -ն անհամբերությամբ սպասում է Օբամայի վարչակազմի հետ աշխատանքի սկզբին
Ամերիկայի Հայկական Համագումարը շնորհավորանքներ է հղել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային նրա երդման արարողության առթիվ: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել են AAA-ում, Համագումարը, մասնավորապես, հոդված է հրապարակել ԱՄՆ Կոնգրեսի թերթում: Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ AAA-ն եւ ԱՄՆ հայկական համայնքը ողջունում եւ շնորհավորում են Բարակ Օբամային նրա երդման արարողության առթիվ: Հրապարակման մեջ մանրամասն ներկայացված է Օբամայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ: «Մենք անհամբերությամբ ենք սպասում ԱՄՆ նոր վարչակազմի եւ Կոնգրեսի հետ համագործակցությանը` ուղղված ԱՄՆ-Հայաստան եւ ԱՄՆ-Ղարաբաղ հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաեւ այն բանին, որպեսզի վերջ դրվի Հայոց ցեղասպանության հերքմանը»,- հայտնել է AAA գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Roll Call թերթը հրատարակվում է սկսած 1955թ. եւ հանդիսանում է Կապիտոլիական բլուրի հրատարակությունը: Նրա տպաքանակը կազմում է ավելի քան 18 000 նմուշ: Թերթի 11 500 նմուշ տարածվում է ԱՄՆ Կոնգրեսում, եւս 400- Սպիտակ Տանը: