10 հունիսի 2020 - 11:53 AMT
Վրաստանում Covid-19-ի 4 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում հունիսի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 4 նոր դեպք է գրանցվել։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 822-ի, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման կառավարական StopCov կայքը։

Համաճարակի բռնկումից ի վեր ապաքինվել է 690 մարդ, 13 անձ մահացել է, գրում է Sputnik Georgia-ն։

Կարանտինում այժմ 3124 մարդ կա, բժիշկների հսկողության տակ՝ 279-ը։

Վրաստանում արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը մայիսի 22-ից չեղարկվել են, սակայն որոշ սահմանափակումներ դեռ գործում են։ Մայիսի 29-ից Վրաստանում վերսկսել է աշխատանքը հասարակական տրանսպորտը, այդ թվում՝ մետրոն։