22 հունվարի 2009 - 20:05 AMT
Հայազգի Փոլ Սարիյանի թեկնածությունն առաջադրվել է Նյու Յորքի քաղաքային խորհրդի ընտրություններում
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը` (ANCA) Նյու Յորքում ընթրիք է կազմակերպել, նվիրված Փոլ Սարիյանին, որի թեկնածությունն առաջադրվել է Նյու Յորքի քաղխորհրդի առաջիկա ընտրություններում: Փետրվարի 24-ին կայանալիք ընտրություններում Սարիյանը կներկայացնի Սթեյթեն Այլենդի ընտրատարածքը:

ANCA-ի Նյու Յորքի բաժանմունքի ներկայացուցիչ Դեյվ Գրիգորյանն ընդգծել է, որ հայ համայնքը պետք է ամեն կերպ աջակցի նրան, ով հասարակությանը ծառայելու պատասխանատվություն է ստանձնում: «Մեզ համար շատ հաճելի է, որ Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչը կաշխատի մեր քաղաքն ավելի լավը դարձնելու համար: Մենք սատարում ենք Փ.Սարիյանին իր նախընտրական պայքարում»,-հայտարարել է ANCA-ի Նյու Յորքի գրասենյակի ղեկավար Րաֆֆի Մասերջյանը: