11 հունիսի 2020 - 14:21 AMT
Վիվա-ՄՏՍ-ն առաջարկում է ներցանցային րոպեները մեգաբայթեր դարձնել․ 1 րոպեն՝ 3 ՄԲ

Վիվա-ՄՏՍ-ի Viva կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր՝ 1 րոպեն փոխանակելով 3 ՄԲ-ի:

1 րոպեն = 3 ՄԲ

Փոխանակման համար պետք է մուտք գործել «Իմ Վիվա-ՄՏՍ» հավելված՝ օգտատերի սմարթֆոնից:

Այն հասանելի է Play Store-ում և App Store-ում:

Փոխանակման գինը 200 դրամ է:

Ծանոթություններ․

• Ներցանցային րոպեները ՄԲ-երի փոխանակելու համար անհրաժեշտ է նվազագույնը 100 րոպե:

• Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե:

• Փոխանակված ՄԲ-երը կանխավճարային բաժանորդները կարող են օգտագործել մինչև Viva սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտ, իսկ հետվճարային բաժանորդները՝ մինչև օրացույցային ամսվա վերջին օրը:

• Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որևէ մեկը սպառելու դեպքում կանխավճարային սակագնային պլանի բաժանորդները կարող են ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. Այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաև փոխանակված ՄԲ-երը զրոյանում են և ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց գործողության ժամկետը կազմում է 30 օր:

• Ներցանցային րոպեները մեգաբայթերի փոխանակման համար հաշվին բավարար

Գումար չլինելու դեպքում կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել «Լիցք+» ծառայությունից:

• Փոխանակված ՄԲ-երը հասանելի չեն ռոումինգում: