13 հունիսի 2020 - 12:40 AMT
Շաբաթն առաջնագծում․ Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց

Հունիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը մոտ 95 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:

ՊԲ-ի առաջապահ ուժերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են հստակորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները, տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Մայիսի 31-ից հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել էր մոտ 100 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել էր ավելի քան 1000 կրակոց: