16 հունիսի 2020 - 15:23 AMT
Ջավադյանը՝ հատուկ հանձնարարություններով դեսպան

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով`Արթուր Ջավադյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,- ասվում է որոշման մեջ:

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանի հետ կան որոշակի պայմանավորվածություններ հետագա գործունեության առումով, նա կներգրավվի տնտեսական քաղաքականության մշակման գործում։

2020-ի ապրիլին ԱԺ-ն կողմ էր քվեարկել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանին նշանակելուն։

Ջավադյանը ԿԲ ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2008-ից։ Նա մեկ անգամ վերընտրվել է այդ պաշտոնում 2014-ին։