17 հունիսի 2020 - 12:38 AMT
Արցախում կորոնավիրուսով վարակի 12 նոր դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսով վարակի 12 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում է հանրապետության առողջապահության նախարարությունը։

Նրանք բոլորն էլ Հադրութի շրջանից են՝ միևնույն բռնկման օջախից:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուս է հաստատվել է 91 մարդու մոտ, որից 54-ն արդեն ապաքինվել է, հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։

Մեկուսացված է 94 քաղաքացի, անցկացվել է 1467 թեստավորում:

Կորոնավիրուսից մահվան ելքով դեպքեր Արցախում չեն գրանցվել։