18 հունիսի 2020 - 13:04 AMT
Թորոսյան. Բժշկական դիմակն ավելի արդյունավետ է, քան կտորե

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստում հայտարարել է, որ բժշկական դիմակները մի քանի անգամ ավելի արդյունավետ են կտորի դիմակներից, ուստի կտորի դիմակ կրելը կարող է պայմանավորված լինել միայն ֆինանսական դժվարություններով։

«Երբ դիմակ կրելը պարտադիր դարձավ, մենք ասացինք, որ եթե կան ֆինանսական դժվարություններ, կարելի է կրել նաև կտորից պատրաստված դիմակ։ Սակայն վերջին շրջանում, կարծես, մոդայիկ է դարձել այդպիսի դիմակներ կրելը, ինչը մտահոգիչ է, քանի որ միայն բժշկական դիմակն է պաշտպանում կաթիլներից՝ փռշտալիս, հազալիս»,-ասել է նախարարը՝ բոլորին կոչ անելով բժշկական դիմակ կրել։

Թորոսյանը հավելել է, որ նույնսիկ ԱՀԿ-ն է փոխել իր մոտեցումն այդ հարցում և հորդորել եռաշերտ բժշկական դիմակ կրել, հատկապես՝ 65-ից բարձր անձանց։

Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է ինչպես փակ տարածքներում, այնպես էլ դրսում։ Դիմակի բացակայության համար 10,000 դրամ տուգանք է սահմանված։