26 հունվարի 2009 - 13:41 AMT
Հայ եւ հոլանդացի շախմատիստները ոչ ոքի են խաղացել
Հունվարի 25-ին Corus Chess-2009 շախմատի գերմրցաշարում հայ շախմատիստ Լեւոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել հոլանդացի Լյուկ Վան Վելիի հետ: Նշենք, որ սա նրա 7-րդ ոչ ոքին է մրցաշարում: Շախմատիստները խաղաղ դաշն են կնքել 50-րդ քայլում: Նման արդյունք է գրանցվել նաեւ մեկ այլ հայ շախմատիստ Սերգեյ Մովսեսյանի (Սլովակիա) պարտիայում, որը նույնպես հանդիել է հոլանդացու` Յան Սմիթսի հետ: Արդյունքում Սլովակիայի ներկայացուցիչը 5 միավորով դարձել է A խմբի միանձնյա առաջատարը:

Հունվարի 26-ին մասնակիցների համար հանգստյան օր է: Հունվարի 27-ին, 9-րդ փուլում Արոնյանը կհանդիպի ԱՄՆ ներկայացուցիչ Գատա Կամսկու հետ, իսկ Մովսեսյանը` ուկրաինացի Կարյակինի հետ:

8-րդ փուլի արդյունքները.
Վասիլի Իվանչուկ` Ուկրաինա-Սերգեյ Կարյակին` Ուկրաինա-1:0
Վան Յուէ` Չինաստան-Ալեքսանդր Մորոզեւիչ` Ռուսաստան-1:0
Սերգեյ Մովսեսյան` Սլովակիա-Յան Սմիթս`Հոլանդիա-0,5:0,5
Լեւոն Արոնյան` Հայաստան-Լյուկ Վան Վելի` Հոլանդիա-0,5:0,5
Թեմուր Ռաջաբով` Ադրբեջան-Լեյներ Դոմինգես` Կուբա-0,5 :0,5
Մագնուս Կարլսեն` Նորվեգիա-Գատա Կամսկի` ԱՄՆ-0,5:0,5
Դանիել Սթելվագեն` Հոլանդիա-Մայքլ Ադամս` Անգլիա-0,5:0,5:

Դասավորությունը A խմբում 8 փուլերից հետո. Մովսեսյան` 5 միավոր, Կարյակին, Ռաջաբով, Արոնյան, Դոմինգես-4,5-ական միավոր, Կամսկի, Կարլսեն, Ադամս, Սմիթս, Վան Վելի-4-ական միավոր, Սթելվագեն, Վան Յուէ, Իվանչուկ-3,5-ական միավոր, Մորոզեւիչ-2,5-ական միավոր: