24 հունիսի 2020 - 12:39 AMT
Հայ զինծառայողները մասնակցել են Հայրենականի 75-ամյակի զորահանդեսին

ՀՀ ԶՈւ զինծառայողները Մոսկվայում մասնակցում են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին: Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյան տեսանյութ է հրապարակել Մոսկվայի Կարմիր հրապարակից։

Նրանք անցել են Կարմիր հրապարարակով հայկական Թամանյան դիվիզիայի պատմական դրոշի ներքո, գնդապետ Աշոտ Հակոբյանի հրամանատարությամբ։

ՀՀ ԶՈւ զորախումբը խորհրդանշական՝ 75-հոգանոց է։

Ակնկալվում էր, որ Մոսկվայում զորահանդեսին ներկա կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն նա հրաժարվել է այցից՝ երկրում համաճարակային իրավիճակի պատճառով։