Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, ժամանելով Մոսկվա, չի մասնակցել Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված զորահանդեսին, քանի որ իրեն ուղեկցող անձանց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
«Ըստ ալգորիթմի՝ Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենեբեկովը, պատվիրակության անդամներն ու ուղեկցող անձինք Մոսկվա ժամանելուն պես պետք է Covid-19-ի թեստ հանձնեին։ Երկուսի մոտ դրական արդյունք է եղել», - ասել են նախագահի մամուլի ծառայությունում, գրում է Ինտերֆաքսը։
Դրական են եղել նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Դանիյար Սադիկովի և թիկնապահի թեստերը։
Հաղթանակի զորահանդեսն անցկացվել է հունիսի 24-ին կորոնավիրուսի համավարակով պայմանավորված կարանտինի պատճառով։ Շքերթին մասնակցել է 13,000 զինծառայող, ավելի քան 200 միավոր տեխնիկա և 75 ինքնաթիռ և ուղղաթիռ։
ՀՀ ԶՈւ զինծառայողները ևս մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված զորահանդեսին: