27 հունիսի 2020 - 14:09 AMT
ԱՄՆ որոշ նահանգներում կարանտինը կրկին խստացվում է

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակի նոր դեպքերը շարունակում են աճել։ Հունիսի 26-ին ռեկորդային 40,780 նոր դեպք էր գրանցվել։ Վարակակիրների առավելագույն աճն այժմ ոչ թե Նյու Յորքում է, այլ արևմտյան և հարավային նահանգներում, առաջին հերթին Տեխասում, Ֆլորիդայում և Արիզոնայում, գրում է BBC-ն։

Տեխասում հունիսի 26-ին վարակի նոր դեպքերի ամենամեծ թիվն է գրանցվել՝ 5996, և ամսվա կտրվածքով մահերի առավեագույն քանակը՝ 47։

Տեխասում կարանտինային ռեժիմի մեղմացումը կասեցվել է՝ մայիսին բացված բարերը կրկին փակվում են, ռեստորաններն աշխատում են սահմանափակ հաճախորդներով։

Ֆլորիդայում նույնպես բոլոր բարերը փակվել են։

Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում ավելի քան 2.47 մլն վարակի դեպք է գրանցվել։

Photo. Reuters