27 հունվարի 2009 - 20:47 AMT
Lույս է տեսել «Գերմանացի սպան Հայոց ցեղասպանության ժամանակ» գրքի անգլերեն թարգմանությունը
Լոնդոնում հայկական Կոմիտասի ինստիտուտի նախաձեռնությամբ լույս է տեսել «Գերմանացի սպան Հայոց ցեղասպանության ժամանակ» գրքի անգլերեն թարգմանությունը: Գիրքը պատմում է Էրզրումում Գերմանիայի հյուպատոս Մաքս ֆոն Շեյբներ-Ռիխտերի կյանքի մասին 1915թ.: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել Կոմիտասի ինստիտուտում, գրքում զետեղված են Շեյբներ-Ռիխտերի դիտարկումները Հայոց ցեղասպանության մասին, որոնք հետագայում բնորոշ եղան նաեւ Հոլոքոսթին:

«Գերմանացի սպան Հայոց ցեղասպանության ժամանակ» գիրքը եզակի պատկերացում է տալիս այն մասին, որ Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոսթի միջեւ որոշակի կապ կա: Պետք է նշել, որ Շեյբներ-Ռիխտերը իր լիազորությունների շրջանակներում աշխատում էր կանխել Հայոց ցեղասպանությունը: Նա շփվում էր տարբեր հայ գործիչների հետ եւ բազմիցս իր մտահագությունն էր հայտնում Կոնստանդինոպոլսում Գերմանիայի դեսպան Հանս ֆոն Վանգենգեյմին կայսրության հայերի ապագայի վերաբերյալ: Շեյբներ-Ռիխտերը միակ գերմանացի պաշտոնյան չէր, ով ջանացել է փրկել հայերին Ցեղասպանությունից:

Ըստ հայ պատմաբան Արա Սարաֆյանի, գրքի անգլերեն թարգմանությունը Կոմիտասի ինստիտուտի երկրորդ հրատարակությունն է, որը հաստատում է, որ Գերմանիան մեղքի իր բաժինն ունի Հայոց ցեղասպանության հարցում: