3 հուլիսի 2020 - 10:24 AMT
Facebook-ն ու Instagram-ը ոչ ակտիվ հաշիվների տվյալների արտահոսք են թույլ տվել

Facebook-ն ու Instagram-ը խոստովանել են, որ ոչ ակտիվ օգտատերերի անձնական տվյալների արտահոսք են թույլ տվել։ Ոչ ակտիվ են համարվում այն անձինք, որոնք սոցցանցից չեն օգտվել մոտ 90 օր, գրում է Ferra.ru-ն։

Facebook-ից ասել են, որ օգտատերերի անձնական տվյալները հասանելի են դարձել մի քանի հազար հավելվածի։ Այդպիսով ընկերությունը խախտել է իր իսկ կանոնը, որի համաձայն հավելվածները, որոնցից օգտատերն օգտվել է Facebook-ի և Instagram-ի միջոցով, չպետք է տեղեկություններ ստանան աքաունթի մասին, որից չեն օգտել 90 օրվա ընթացքում։

Այնուամենայնիվ, Facebook-ը հայտնաբերել է, որ որոշ դեպքերում կողմնակի ռեսուրսները շարունակել են հավաքագրել ոչ ակտիվ օգտատերերի տվյալները։ Թե որքան մարդ է տուժել, ընկերությունը չի հրապարակել։ Այն հայտնել է միայն, որ վերջին ամիսներին օգտատերերի մասին տեղեկություններ է ստացել մոտ 5000 մշակող։

Ընկերությունը նաև չի նշել, թե հատկապես որ տվյալներն են փոխանցվել։ Սակայն, նշվում է, որ օգտատարերը նախապես իրենք էին թույլատրել հասանելիությունն այդ տեղեկատվությանը։