9 հուլիսի 2020 - 12:21 AMT
Վրաստանում կորոնավիրուսի 5 նոր դեպք կա

Հուլիսի 9-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք կա։ Այսպիսով վարակակիրների թիվը երկրում հասել է 968-ի, տեղեկացնում է հիվանդության մշտադիտարկման StopCov կառավարական կայքը։

844 պացիենտ արդեն ապաքինվել է, բժիշկների հսկողության տակ 222 մարդ կա։

Համաճարակի բռնկումից ի վեր Վրաստանում վարակից մահվան 15 դեպք է գրանցվել։

Կարանտինում 4425 մարդ կա։

Վրաստանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով գործող արտակարգ դրոթյունը մայիսի 22-ից չեղարկվել է։ Առաջիկայում Վրաստանը կբացի սահմանները 5 երկրի համար, որոնք ևս առանց որևէ սահմանափակման բաց են Վրաստանի համար. խոսքը Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի մասին է։