9 հուլիսի 2020 - 16:43 AMT
Քոչարյանն առցանց հադիպում է անցկացրել աջակիցների հետ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Zoom-ով առցանց հանդիպում է անցկացրել աջակիցների և համակիրների հետ: Այդ մասին ասվում է նրա ֆեյսբուքյան էջում։

Քննարկվել են ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր։

«Քննարկվող հարցերը՝ ներքին և արտաքին քաղաքականությունից, Արցախյան հիմնախնդրից, պետության անվտանգությունից, երկրի սոցիալ-տնտեսական վիճակից ու հեռանկարներից մինչև անձնական», - ասվում է գրառման մեջ։

Քոչարյանը, որը որպես մեղադրյալ է ներգրավված Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով, ազատ է արձակվել կալանքից 2 միլիարդ դրամ գրավի դիմաց, որի մեծ մասը վճարել են ռուսաստանաբնակ հայտնի գործարարներ։