Հայաստանի ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչների թռիչքները կապ չունեն հայ-ադրբեջանական սահմանին էքսկալացիայի հետ։ Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ստեփանյանն ասել է, որ Սու-30ՍՄ կործանիչները զբաղված են ամենօրյա պարապմունքներով։
Ըստ գործակալության՝ սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե սահմանային լարվածության համատեքստում Հայաստանն օդ է բարձրացրել Սու-30ՍՄ-ները։
Հայկական կողմը 2 զոհ ունի ու 5 վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: Ադրբեջանը պաշտոնապես հայտնել է 11 զոհի մասին:
Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում:
Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, ապա՝ ԱԹՍ կիրառել Բերդի ուղղությամբ: Տուժածներ չկան։