16 հուլիսի 2020 - 12:09 AMT
Թորոսյան․ Covid-19-ով 650 ծանր և ծայրաղեղ պացիենտ կա

Հայաստանում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը տատանվում է 650-ի մոտակայքում, մոտ 50 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի: Այս մասին կառավարության նիստի ժամանակ, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ արդեն 4 օր է՝ տանը կամ բժշկական այլհաստատություններում տեղափոխման սպասող քաղաքացիներ չկան։

«Համեմատական անցկացնելով երկու շաբաթվա թվերի հետ` առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու մասով ունենք էական առաջընթաց»,- ասել է նախարարը:

Հայաստանում հուլիսի 16-ի դրությամբ բացահայտվել է կորոնավիրուսով վարակի 33,559 դեպք։ Կա կորոնավիրուսից մահվան 607 դեպք, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահվան 189 դեպք։ Առողջացել է 21,931 մարդ։ Փաստացի բուժվում է 10,832 մարդ։