Թորոսյան․ Covid-19-ով 650 ծանր և ծայրաղեղ պացիենտ կա

Թորոսյան․ Covid-19-ով 650 ծանր և ծայրաղեղ պացիենտ կա

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսով վարակված ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը տատանվում է 650-ի մոտակայքում, մոտ 50 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերի: Այս մասին կառավարության նիստի ժամանակ, հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ արդեն 4 օր է՝ տանը կամ բժշկական այլհաստատություններում տեղափոխման սպասող քաղաքացիներ չկան։

«Համեմատական անցկացնելով երկու շաբաթվա թվերի հետ` առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու մասով ունենք էական առաջընթաց»,- ասել է նախարարը:

Հայաստանում հուլիսի 16-ի դրությամբ բացահայտվել է կորոնավիրուսով վարակի 33,559 դեպք։ Կա կորոնավիրուսից մահվան 607 դեպք, կորոնավիրուսով վարակված, սակայն այլ պատճառով մահվան 189 դեպք։ Առողջացել է 21,931 մարդ։ Փաստացի բուժվում է 10,832 մարդ։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---