16 հուլիսի 2020 - 18:59 AMT
ՊՆ․ Թույլ ենք տվել, որ Ադրբեջանը միջդիրքային տարածքից զոհերի դիերը տարհանի

Միջդիրքային տարածությունից հայկական կողմի թույլտությամբ ադրբեջանցիներն իրականացրել են զոհերի դիակների տարհանում, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա նաև լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները տարհանում են դիակները։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: