ՊՆ․ Թույլ ենք տվել, որ Ադրբեջանը միջդիրքային տարածքից զոհերի դիերը տարհանի

ՊՆ․ Թույլ ենք տվել, որ Ադրբեջանը միջդիրքային տարածքից զոհերի դիերը տարհանի

PanARMENIAN.Net - Միջդիրքային տարածությունից հայկական կողմի թույլտությամբ ադրբեջանցիներն իրականացրել են զոհերի դիակների տարհանում, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա նաև լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները տարհանում են դիակները։

Հուլիսի 16-ի գիշերն ադրբեջանական կողմը 100 հոգանոց դիվերսիայի փորձ է ձեռնարկել՝ գրավելու համար հայկական «Անվախ» դիրքը։ Հակառակորդը հետ է շպրտվել, հայկական կողմից զոհեր չունի։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---