22 հուլիսի 2020 - 10:35 AMT
Կալուգա-Երևան չարտեր՝ հուլիսի 27-ին

Aircompany Armenia-ն հուլիսի 27-ին՝ ժամը 14։00-ին, կիրականացնի Կալուգա-Երևան չարտերային չվերթը (RM 0754), փոխանցում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Տոմսերը կարելի է ձեռք բերել ավիաընկերության կայքից, ինչպես նաև` ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10) կամ Կալուգայի միջազգային օդանավակայանից:

Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը։

Աշխարհում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակված է ավիահաղորդակցությունը։ ՀՀ-ում ևս իրականացվում են մի քանի չվերթեր՝ երկիր վերադարձողների հետադարձը կազմակերպելու համար։