22 հուլիսի 2020 - 11:38 AMT
Ընդհարում Լոս Անջելեսում՝ հայերի և ադրբեջանցիների միջև

Հայերը Լոս Անջելեսում զանգվածային բողոքի ակցիա են իրականացրել Ադրբեջանի դեմ, որի ընթացքում ընդհարվել են տեղի ադրբեջանցիների հետ, կան վիրավորներ, ֆեյսբուքյան իր էջում դեպքի մանրամասները ներկայացրել է «Հորիզոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Վրույր Թադևոսյանը։

Նա նշել է, որ ադրբեջանցիները հարվածել են հայ աղջիկներին ու նրանց մեքենաներին։

Բախումներից հետո ադրբեջանցիները տարածքը լքել են։

Հուլիսի 17-ին ադրբեջանցի ցուցարարները Լոնդոնում հարձակվել էին հայերի վրա, ցույցը ծեծկռտուքի էր վերածվել։

Հուլիսի 12-ից 16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 4 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-ից հուլիսի 20-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակը պահպանվել է։ Հուլիսի 21-ին հակառակորդը կիրառել է դիպուկահար հրացաններ։