Բելառուսական Belavia ավիաընկերությունը վերականգնում է ամբողջական ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ. մասնավորապես հուլիսի 30-ից վերսկսում են Մինսկ-Երևան-Մինսկ օրական ավիաթռիչքները։ Այս մասին հայտնում է ավիաընկերությունը Facebook-ում։
Ավիահաղորդակցությունը դադարեցվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով։
Հուլիսի 23-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 15,231,967, մահացածների՝ 623,491։ Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը 36,162 է, Բելառուսում՝ 66,521։