23 հուլիսի 2020 - 16:22 AMT
Պատգամավոր Բագրատյանը լքում է ԱԺ ԲՀԿ խմբակցությունը

ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: Այս մասին նա տեղեկացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

Ըստ կանոնադրության՝ նա կարող է շարունակել իր պատգամավորական գործունեությունը՝ հանդես գալով որպես անկախ պատգամավոր։

2020 թվականի փետրվարին ԱԺ ԲՀԿ խմբակցությունը լքել էր նաև պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։

ԲՀԿ-ն յոթերորդ գումարման ԱԺ-ում երկրորդ ամենամեծ և ընդդիմադիր ուժն է՝ ընտրված 26 մանդատով։