24 հուլիսի 2020 - 15:56 AMT
BTS-ի օնլայն համերգը՝ Գինեսի ռեկորդների գրքում․ Աշխարհում ամենամասշտաբայինն է

Հարավկորեական BTS խմբի՝ հուլիսի 14-ին կայացած առցանց համերգը պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում․ այն պատմության ամենամասշտաբային օնլայն համերգն է, որի հեռարձակմանը հետևել է 756,000 մարդ՝ 100-ից ավելի երկրից։

Ըստ հաշվարկների՝ հանդիսականի այդ քանակը 15 մարզադաշտ կարող էր զբաղեցնել, փոխանցում է Bird In Flight-ը։

Օնլայն համերգի տոմսերը, որի ընթացքում խումբը 20 երգ է կատարել, արժեցել են $25:

BTS խումբը Գինեսի գրքի ռեկորդակիր է դարձել նաև Հրվ. Կորեայում ամենաշատ վաճառված ալբոմների, Twitter-ում ամենաշատ ներգրավվածության համար։ Բացի այդ, նրանց On երգի տեսահոլովակը 24 ժամում 45 մլն դիտում է հավաքել՝ YouTube-ում համաշխարհային ռեկորդ սահմանելով։