24 հուլիսի 2020 - 17:15 AMT
ԱՆ․ Ինքնամեկուսացածների քարտեզում կերևան նաև նրանց տարիքն ու սեռը, վարակման օրը

Covid-19-ով ինքնամեկուսացած քաղաքացիների մասին տվյալներ ներառող քարտեզում որոշ փոփոխություններ են արվել. այն ավելի ինտերակտիվ է դարձել, հնարավոր է տեսնել պացինետի մոտ վարակի հաստատման օրը, նրա տարիքը և սեռը, հայտնել է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Այն թարմացվում է 1 ժամ պարբերականությամբ ±0-100 մ ճշտությամբ` անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով: Մասնավորապես, սեղմելով դեպքի վրա` կարող եք տեսնել պացիենտի կորոնավիրուսային հիվանդության հաստատման օրը, տարիքը և սեռը»,-գրել է Նիկողոսյանը։

Նա հայտնել է, որ հասանելի է նաև քարտեզի հավելվածը։

Ինքնամեկուսացած քաղաքացիների տվյալները ներառող քարտեզն ընդգրկում է ողջ ՀՀ-ն։ Հայաստանում հուլիսի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 36,613-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 692 դեպք կա, այլ պատճառով՝ 218։ Ապաքինվել է ևս 490 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 25,734 է։ Փաստացի բուժվողների թիվը 9969 է։