27 հուլիսի 2020 - 11:14 AMT
Վրաստանում ադրբեջանցիները խմբով հարձակվել ու ծեծել են երիտասարդ հային

Վրաստանի Սադախլո քաղաքում ադրբեջանցիները խմբով հարձակվել են ազգությամբ հայի վրա, ծեծել նրան, ֆեյսբուքյան իր էջում գրել է Aliq Media-ի լագրող Նորայր Գասպարյանը, փոխանցում է Jnews.am-ը։

«Սադախլոում ադրբեջանցիները խմբով հարձակվել ու ծեծել են երիտասարդ հայի, ապա թաքնվել դեպքի վայրից։ Միջադեպը տեղի է ունեցել տարածքային ոստիկանության կետի մոտ»,-նշել է լրագրողը։

Ըստ Գասպարյանի՝ դրսից կան մարդիկ, որոնք փորձում են ապակայունացնել իրավիճակը։

Հուլիսի 12-ից 16-ի հայ-ադրբեջանական սահմանային բախումներից հետո աշխարհի մի շարք երկրներոմ սրվել են հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունները։ Մասնավորապես՝ Լոնդոնում ու Լոս Անջելեսում բախումներ էին տեղի ունեցել հավաքների ժամանակ։ Մոսկվայում բախումների հետևանքով տասնյակ ձերբակալվածներ կան երկու կողմից էլ։ Ավելի վաղ այնտեղ ադրբեջանցիները հարձակվել էին միայնակ քայլող հայերի, հայկական պետհամաանիշով մեքենաների վրա։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը կոչ էր արել չտրվել ադրբեջանցիների սադրանքներին։