27 հուլիսի 2020 - 12:33 AMT
Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա

Արցախում կորոնավիրուսով վարակի 3 նոր դեպք է հաստատվել: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Վարակակիրներից 2-ը Ստեփանակերտից են՝ նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ, 1-ն էլ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքից:

Ապաքինվել է ևս 5 պացիենտ։ Կորոնավիրուսով հիվանդ 9 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է ծանր, 10-ինը՝ միջին ծանրության:

Այսպիսով կորոնավիրուսով վարակի դեպքերն ընդհանուր առմամբ հասել են 215-ի, 153 հոգի արդեն հաղթահարել են հիվանդությունը:

Փաստացի բուժում է ստանում՝ 61, ընդհանուր մեկուսացված է 128 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 83 նմուշառում է արվել: Ընդհանուր առմամբ, իրականացվել է 4774 փորձանմուշի հետազոտություն:

Համաճարակի բռնկումից ի վեր Արցախում մահվան 1 դեպք է գրանցվել։