3 օգոստոսի 2020 - 18:21 AMT
ՇՄ նոր նախարար․ Կադրային ջարդ չի լինի, որոշ փոփոխություններ կարվեն

Շրջակա միջավայրի նախարարությունում նոր նախարար Ռոմանոս Պետրոսյանի գալով կադրային ջարդ չի լինի, սակայն փոփոխություններ կարվեն. այս մասին ինքը՝ Պետրոսյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա նշել է, որ ամենակարճ ժամկետներում հայտարարվելու են նախարարության ստորաբաժանումների և բաժինների ղեկավարների թափուր հաստիքների մրցույթներ։

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, մասնագետ, նախարարության աշխատակից, որն իր գիտելիքներով ու հմտություններով կհամապատասխանի առաջադրված պահանջներին, կարող է ազատ մասնակցել մրցույթներին։ Չկա որևէ կարծրատիպային մոտեցում», - գրել է նախարարը։

Պետրոսյանը հայտնել է, որ նախարարությունում բավականին շատ անելիք կա։

Պետրոսյանը 2018-ի հեղափոխությունից հետո ստանձնել էր Կոտայքի մարզպետի պաշտոնը։ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնում նա փոխարինել է Էրիկ Գրիգորյանին, ով հրաժարական էր տվել 2020-ի մայիսի 5-ին։