4 օգոստոսի 2020 - 13:16 AMT
ԱԱԾ. Ադրբեջանցի հաքերների կողմից ՀՀ կառավարական ցանցից 55 ՏԲ տվյալ տանելու լուրը ստուգվում է

Ադրբեջանցի հաքերները հայտնում են, որ կարողացել են ներթափանցել ՀՀ կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն։ Այս մասին Facebook-ում հայտնում է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ տեղյալ չէ տեղեկատվության ճիշտ կամ սխալ լինելու մասին։

PanARMENIAN.Net-ի հետ զրույցում ԱԱԾ տեղեկատվական կենտրոնից հայտնեցին, որ տեղեկատվությունը ստուգման փուլում է։

«Պարզապես լավ կլիներ լսել մեկնաբանություններ։ Եվ հասկանալ, թե վերջապես ե՞րբ է Հայաստանն ունենալու կիբերանվտանգության միասնական կենտրոն, ե՞րբ է հարց դրվելու կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության մասին։ Եւ, վերջապես, ե՞րբ ենք մենք լսելու, որ ինչ-որ մեկը բառադիության համար պատասխանատու է ճանաչվելու։ Էսքան արտահոսքերի եղան, մի անգամ չլսեցինք, որ հայտնաբերվելու արտահոսքի պատճառը և պատասխանատուն։ Հ.Գ. Եթե այս արտահոսքը իրականում եղել է, ապա չորս ոտքով կղանքի մեջ ենք»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը։

Հունիսին ադրբեջանցի հաքերները ՀՀ-ից մոտ Covid-19-ով 3500 հիվանդի կամ կոնտակտավորի տվյալներ էին հանրայնացրել։