4 օգոստոսի 2020 - 17:47 AMT
Ռազմարդյունաբերության կոմիտեում ամփոփել են հուլիսին տեղական ԱԹՍ-ների կիրառումը

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտակ Դավթյանն ընդունել է հայկական անօդաչու թռչող սարքեր արտադրող ընկերությունների ղեկավարներին։

Նրանք ներկայացրել են իրականացվող ընթացիկ աշխատանքները, մատնանշել ոլորտային ցուցանիշների բարելավման իրենց պատկերացումները: Դավթյանը լսել է առաջարկությունները, ներկայացրել ոլորտի զարգացման իր տեսլականը:

Հանդիպմանն ամփոփել են հուլիսի մարտերին հայկական արտադրության ԱԹՍ-ների կիրառման փորձը:

«Քննարկվել են Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի գիտահեն զարգացման հնարավորությունները, ԱԹՍ-ների կատարելագործման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերն ու առաջնահերթությունները»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 29-ին ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարության հետ քննարկվել էր հայկական ԱԹՍ-ների և ՀՕՊ-ի կիրառումը հուլիսի մարտերում։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Մարտերի ընթացքում հայկական բանակին հաջողվել էր ՀՀ-ում արդիականացրած զենքերով շարքից հանել հակառակորդի 14 անօդաչու թռչող սարք։