6 օգոստոսի 2020 - 13:01 AMT
«Հայաստան» հիմնադրամը լիբանանահայերին օգնելու համար դրամահավաք է սկսել

«Հայաստան» համահայկական հիմնադրամը Լիբանանում ապրող հայերին աջակցելու համար առցանց դրամահավաք է սկսել։

«Տարիներ շարունակ Լիբանանի հայ համայնքը մեծ նվիրումով սատարել է թե Հայրենիքին, թե սփյուռքի համայնքներին։ Այժմ մեր գործելու ժամանակն է»,- նշել են հիմնադրամից՝ հորդորելով մասնակցել հրատապ դրամահավաքին։

Օգոստոսի 4-ի երեկոյան Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում ուժեղ պայթյուն է որոտացել։ Այն այնքան ուժգին էր, որ լսվել է քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Վնասներ է կրել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Հայերի շրջանում վերջին տվյալով 11 զոհ կա, կան նաև վիրավորներ։

Հիմնադրամի միջոցով հանգանակություն կատարել հնարավոր է կայքում։

ՀՀ-ն պատրաստվում ինքնաթիռ ուղարկել Լիբանան, օգնության չափն ու տեսակը դեռ հստակեցվում է։

Ընթերցեք նաև․ Ինչպես օգնել Բեյրութին. 4 տարբերակ՝ պայթյունի հետևանքները հաղթահարելու համար