11 օգոստոսի 2020 - 13:20 AMT
Արցախում կորոնավիրուսով վարակի նոր դեպք չի գրանցվել

Արցախում օգոստոսի 11-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Covid-19 –ի ախտորոշմամբ 4 հիվանդ ապաքինվել է: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 231-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 19, ընդհանուր մեկուսացված է 44 քաղաքացի:

Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 4-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 183 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ կատարվել է 7 254 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով 1 դեպք է գրանցվել` հիվանդի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։