13 օգոստոսի 2020 - 11:03 AMT
Գերմանիայի Կոխի ինստիտուտը ջնջել է Covid-19-ի դեմ պատվաստանյութի մասին լավատեսական զեկույցը

Գերմանիայի Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI) հետ է վերցրել իր զեկույցը, ըստ որի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն արդեն մոտ է. Հանրային առողջապահական գործակալությունից հայտնել են, որ փաստաթուղթը սխալմամաբ է հապարակվել, փոխանցում է Deutche Welle-ն։

Գործակալությունը հրապարակել է գերմաներենով մի փաստաթուղթ «Համաճարակը Գերմանիայում՝ առաջիկա ամիսներին», որտեղ նշվում է, թե 2020-ի աշնանը կարող է հայտնվել մեկ կամ մի քանի պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ, սակայն RKI-ն կանխատեսումներից զերծ է մնում։

Ասվել է, որ կայքում հրապարակված, ապա ջնջված փաստաթուղթը գործակալության կողմից մշակված փաստաթղթի արդեն հնացած տարբերակն է։ Ավելի վաղ RKI-ն փաստաթուղթ էր հրապարակել, ըստ որի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հասանելի կլինի մինչև 2020-ի աշուն։

Աշխարհում կորոնավիրուսով վարակված է 20․6 մլն-ից ավելի մարդ։ Պատվաստանյութի ստեղծման աշխատանքների մասին են հայտարարել տասնյակ երկրներ ու ընկերություններ։ Ավելի վաղ ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինն ասել էր, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութը հաջողությամբ փորձարկվել է և պատրաստ է։ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթոսն էլ երկրներին հորդորել էր շտապողականություն չդրսևորել պատվաստանյութի ստեղծման գործում։