13 օգոստոսի 2020 - 12:47 AMT
Հայ քահանան Լոս Անջելեսի ոստիկանությանը դատի է տվել ցույցի ժամանակ իր հանդեպ ուժի կիրառման համար

Հայ Առաքելական եկեղեցու պաշտոնաթող քահանա Տեր Արմեն Բաղրամյանը դատի տվել Լոս Անջելեսի ոստիկանության բաժնին՝ հայտարարելով, թե սպան հուլիսին Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության դիմաց խաղաղ հավաքի ժամանակ իր հանդեպ անհամաչափ ուժ է կիրառել՝ պատճառելով վնասվածքներ։ Այս մասին հայտնում է Asbarez.com-ը։

Դատական նիստի համաձայն, ըստ քահանայի՝ սպա Ռուիզը հրացանի կոթով հարվածել է իր ստամոքսին, և մինչ նա փորձել է վերականգնել հավասարակշռությունը, սպան ևս մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակին։

Տուժածը դեպքի վայրից շտապօգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց։

Հուլիսի 21-ին հայազգի ցուցարարները Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանի դիմաց բողոքի խաղաղ ակցիա են իրականացրել՝ ՀՀ հանդեպ Ադրբեջանի սահնձազերծած ռազմական գործողությունների դեմ։ Շենքի մոտ հավաքվել էին նաև ադրբեջանցիներ։ Ցուցարարների միջև ծեծկռտուք է եղել։