14 օգոստոսի 2020 - 14:26 AMT
ԱՄՆ-ն իրանական վառելիքով 4 տանկեր է կալանավորել

ԱՄՆ-ն իրանական վառելիքով 4 տանկեր է կալանվորել և տեղափոխում է Հյուսթոնի նավահանգիստ, գրել է The Wall Street Journal-ը` իրազեկ աղբյուրների վրա հղումով։

Ամերիկացի պաշտոնյան հաստատել է, որ 4 նավի մասին է խոսքը՝ «Բերինգ», «Բելլա», «Լունա» և «Պանդի»։

Նա պարզաբանել է, որ տանկերների վրա կալանք է դրվել առանց ռազմական ուժի կիրառման։ Չի ճշտվում, սակայն, թե հատկապես որտեղ է դա տեղի ունեցել և ինչ գերատեսչություններ են մասնակցել, գրում է Interfax-ը։

Նշվում է, թե տանկերները, իբր, Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի հետ կապ ունեցող ոմն իրանցի գործարարի սխեմայի մասն են կազմում, որի նպատակն Իրանի հետ բիզնեսում ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելն է։

Ըստ ԶԼՄ-ների` նավերի սեփականատերերը համաձայնություն են տվել, որ նավերը ուղևորվեն դեպի ԱՄՆ ամերիկյան կառավարության հետ բանակցություններից հետո։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություններից։

Հուլիսին ԱՄՆ դատախազությունը հայց էր ներկայացրել չոր տանկերներից բենզինի առգրավման վերաբերյալ և դատավորը տվել էր կալանքի թույլտվությունը։ Մինչդեռ վառելիքը չի կարող առգրավվել, քանի դեռ տանկերները չեն մտել ԱՄՆ տարածքային ջրեր։ Թույլտվությունը վերաբերում է միայն բեռներին, բայց ոչ տանկերներին։ ,/i>