Կանադայում դիմակներին և պատվաստումներին դեմ շրջանակները երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, հանրային առողջության գլխավոր մասնագետ Թերեзա Թամի և որոշ այլ բարձրաստիճան պաշտոնյաների դեմ $11 մլն-ի հայտ են ներկայացրել՝ կորոնավիրուսի դեմ պայքարում նրանց ձեռնարկած միջոցառումների համար։ Այս մասին հայտնում է Vice-ը։
Vaccine Choice Canada հակապատվաստումային խումբը մեղադրում է, որ կորոնավիրուսով պայմանավորված սահմաանփակումները խախտում են Կանադայի մարդու իրավունքների և ազատության կանոնադրությունը։ Խմբի ղեկավար Թեդ Կունցը համաճարակն անվանել է «անազնիվ և ուռճացված», որը նախատեսված է հասարակության իրավունքների և ազատության համակարգային խախտումներն արդարացնելու համար։
Նրանք բողոքում են կարանտինային սահմանափակումներից, կրթական, օրենսդիր և դատական մարմինների չաշխատելուց։ Հայցը հարցականի տակ է դնում ինչպես սահմանափակումների, այնպես էլ համաճարակի լեգիտիմությունը։
Հայցում հղում է արվում նաև միլիարդատեր Բիլ Գեյթսի կողմից մարդկանց կորոնավիրուսի պատվաստանյութի միջոցով չիպավորելու մասին դավադրապաշտական տեսություններին։
Օգոստոսի 15-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 21,176,811 է, մահացածների՝ 765,099։ Կանադայում վարակվել է 123,605, մահացել է 9068 մարդ, մահացել՝ 109,657։