17 օգոստոսի 2020 - 18:23 AMT
Երևանում փորձել են գողանալ վճարային տերմինալը

Օգոստոսի 15-ին՝ ժամը 06:45-ին, Երևանի Ջանիբեկյան փողոցից Nissan Tida-ով բերման է ենթարկվել 4 անձ, որոնք նշված հասցեից փորձել են գողանալ վճարահաշվարկային տերմինալ:

Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 34-177-րդ հոդվածի (գողության փորձ) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Քննչական կոմիտե:

Տղամարդկանցից 3-ը ձերբակալվել են՝ ՔՕ 34-177-րդ հոդվածով նախատեսված, իսկ մեկը՝ ՔՕ 34-38-177-րդ հոդվածով (հանցակցություն) նախատեսված արարքներ կատարելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: