2020-ի առաջին կեսին Շվեդիան, որն առանձնանում է կորոնավիրուսի դեմ պայքարում խիստ սահմանափակումներ չմտցնելու քաղաքականությամբ, գրանցել է վերջին 150 տարվա կտրվածքով ամենաշատ մահվան դեպքերը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Շվեդիայում կորոնավիրուսով է վարակվել 85,411 մարդ, մահացել՝ 5802։
6 ամսում 51,405 շվեդ է մահացել, վերջին անգամ այսքան մահ եղել է 1869 թվականին, երբ 55,431 էր մարդ մահացել, մեծամասամբ՝ սովից: Այդ ժամանակ Շվեդիայի բնակչությունը մոտ 4․1 միլիոն էր, ներկայումս՝ 10․3 մլն:
Covid-19-ի հետևանքով մահվան դեպքերը մոտ 10%-ով աճել են՝ վերջին 5 տարվա միջին ցուցանիշի համեմատ:
Դեռ հունիսին Շվեդիայի գլխավոր համաճարակաբանն ընդունել էր, որ իրենց ձեռնարկած միջոցները խթանել են հասարակության շրջանում վիրուսի տարածմանը, և թեև հիմա մահացության թիվը նվազել է, Շվեդիայում օրական գրեթե 50 մարդ է մահանում: