21 օգոստոսի 2020 - 16:53 AMT
Պանդեմիայի պատճառով մարդու կողմից բնական ռեսուրսների սպառումը դանդաղել է

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարդու կողմից բնական ռեսուրսների սպառումը դանդաղել է։ Այդ մասին ասվում է Global Footprint Network վերլուծական կենտրոնի զեկույցում, գրում է Interfax-ը։

Օգոստոսի 22-ի դրությամբ մարդկությունը 2020-ին կսպառեր այնքան բնական ռեսուրս, որքան կարող էր նույն տարում վերականգնվել բնական ճանապարհով, եթե մինչև տարեվերջ տնտեսական գործունեություն չվարեր։ 2019-ին այդ լիմիտն ավելի շուտ է գրանցվել՝ հուլիսի 29-ին։ Մինչ այդ էլ 40 տարի շարունակ մարդկությունը գնալով ավելի արագ էր սպառում մոլորակի տարեկան «բյուջեն»։

Ըստ գիտնականների՝ մեկուսացման ռեժիմը 9.3% կրճատել է «բնապահպանական հետքը»՝ դա շրջակա միջավայրի վրա մարդու ազդեցության չափն է, որը հաշվի է առնում մարդու սննդի, էներգիայի, կենսական տարածքի և ածխաթթու գազերի արտանետումների կլանման պահանջը։

Ըստ գիտնականների՝ մարդկությունն արդեն իսկ 60%-ով ավելի ռեսուրս է ծախսում, քան կարող է վերարտադրել մոլորակը։

Միևնույն ժամանակ գիտնականները կարծում են, որ չնայած խնդիրներին պարենային շուկայում և գյուղատնտեսության մեջ, սննդի պահանջարկը քիչ է փոխվել։ Միևնույն ժամանակ զեկույցի հեղինակները կարծում են, որ համաճարակի զսպմանն ուղղված ջանքերը վկայում են, որ մարդկությունը կարող է փոխել սպառման իր սովորությունները, իսկ դա «աննախադեպ հնարավորություն է տալիս մտորելու այնպիսի ապագայի մասին, ինչպիսին ցանկանում ենք»։