22 օգոստոսի 2020 - 15:07 AMT
ՀՀ կառավարության դրամական օժանդակությունը տրամադրվել է Դամասկոսի 300 հայ ընտանիքի

Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնությունը տրամադրվել է Դամասկոսի կարիքավոր հայ ընտանիքերին:

Ֆինանսական օգնության տրամադրումն իրականացնելու համար Առաջնորդարանին կից ստեղծված հատուկ հանձնաժողվը մոտ 300 կարիքավոր հայ ընտանիքի տրամադրել է դրամական օժանդակություն, որով նրանք Դամասկոսում և արվարձաններում գործող խանութների ցանցից կարող են ձեռք բերել սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և անձնական հիգիենայի պարագաներ, տեղեկացնում է ԱԳՆ-ն։ :

Մոտ օրերս սիրիահայության հատկացված ՀՀ կառավարության օգնության հաջորդ չափաբաժինը կբաշխվի նաև Հալեպի և հյուսիսարևելյան շրջանների 4750 կարիքավոր հայ ընտանիքի:

Օգոստոսի 21-ին օժանդակության տրամադրմանը մասնացել են նաև Դամասկոսի Հայոց առաջնորդարանում դեսպան Տիգրան Գևորգյանը և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։