22 օգոստոսի 2020 - 16:27 AMT
Սուզորդները Սևանից հանված մի բեռնատար անվադողը սահման են ուղարկել

Սուզորդները Սևանի հատակից հավաքած մի բեռնատար անվադողը սահման են ուղարկել։ Այդ մասին ասվում է Diving in Armenia-ի ֆեյսբուքյան էջում։

«Ուղղակի մոռացանք վրաները նշենք, որ հանված են ջրի տակից՝ հատուկ սահման ուղարկելու համար։ Կարծում ենք՝ զինվորները կուրախանային, եթե իմանային, որ այդ անվադողերն ի հայտ են եկել Սևանի հատակը մաքրելուց»,-ասվում է գրառման մեջ։

Հին անվադողերն ուղարկվում են սահման որպես հավելյալ պաշտպանության միջոց հենակետերում օգտագործելու համար։

Սևանա լճի ափամերձ տարածքները մաքրելու համար հատկացվել է 570 մլն դրամ, 2019-2021թթ. ծրագրով նախատեսվում է մաքրել 750 հեկտար մակերես։ Սևանա լճի մինչև 1901․5 մետր նիշերում գտնվող մասնավոր շենք-շինությունների քանդման աշխատանքների համար դրանց սեփականատերերին ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ քանդման աշխատանքներն ինքնուրույն իրականացնելու համար։