7 փետրվարի 2009 - 19:09 AMT
Խորխե Արսե. Դարչինյանը վախենում է ինձանից
Showtime հեռուստաալիքին հինգշաբթի օրը տված վերջին հարցազրույցում WBA թեթեւագույն քաշում ժամանակավոր չեմպիոն Խորխե Արսեն արտահայտվել է թեթեւագույն քաշում աշխարհի բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի իր հասցեին արված անհարգալից հայտարարությունների վերաբերայլ.«Ես պատրաստ եմ` կասկածի նշյուլ անգամ չի կարող լինել, որ ես կհաղթեմ: Ես կարող եմ միայն ասել մեկ բան` նա վախենում է: Նա այսօր քիչ խոսեց: Ես անդամալույծ կդարձնեմ նրան: Դուք դա կտեսնեք սեփական աչքերով: Ես 100 տոկոսով պատրաստ եմ եւ շատ լուրջ եմ վերաբերվում այս մարտին»,-ասել է Արսեն:

Վիկ Դարչինյանն իր հերթին շատ չխոսեց: «Ես չեմ պատրաստվում երկար խոսել: Ես ուրախ եմ, որ Արսեն պատրաստ է 100 տոկոսով: Սակայն շաբաթ օրը ես նրան կոչնչացնեմ: Նա դեռ ինձ նմանի հետ չի հանդիպել: Ես կծեծեմ իմ զրուցակցին ամեն դեպքում»,-խոստացել է IBF, WSC, WBA վարկածներով աշխարհի չեմպիոնը:

Հիշեցնենք, որ Արսե-Դարչինյան մենամարտը տեղի կունենա շաբաթ օրը Կալիֆորնիայի «Honda Center»-ում: